Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցում

Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցում

Նոյեմբերի 6-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկում է Սամբոյի աշխարհի հոբելյանական 50-րդ առաջնությունը։ Համաձայն կազմակերպիչների տարածած տեղեկատվության՝ առաջնությանը մասնակցում են մարզիկ-մարզուհիներ շուրջ 90 երկրից։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Երեք օրերի ընթացքում մրցագորգ կմտնեն աշխարհի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները՝ պայքարելով մեդալների համար տղամարդկանց ու կանանց մարզական, մարտական, նաև՝ կույրերի քաշային տարբեր կարգերում։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան աշխարհի առաջնությանը գործուղել է 15 սամբիստի։

Նրանց մրցելույթներին կարելի է հետևել www.sambo.live կայքով։

Հայ մարզիկների ժամանակացույցը հետևյալն է․

Նոյեմբերի 6-ին՝

Սարգսյան Կարեն – 58կգ /մարզական սամբո/

Շատվերյան Բորիս – 79 կգ /մարզական սամբո/

Ներսեսյան Մայիս – 64կգ /մարտական սամբո/

Մելիքյան Լեոնիդ – 88կգ /մարտական սամբո/

Այվազյան Աննա – 50 կգ /մարզական սամբո/

Նոյեմբերի 7-ին՝

Մանուկյան Գևորգ – 64կգ /մարզական սամբո/

Հարությունյան Գոռ – 88կգ /մարզական սամբո/

Գոգինյան Նարեկ – 58կգ /մարտական սամբո/

Ավեդիսյան Արսեն – 71կգ /մարտական սամբո/

Եսայան Արման – 98կգ /մարտական սամբո/

Նոյեմբերի 8-ին՝

Աղաջանյան Արման – 71կգ /մարզական սամբո/

Հայրապետյան Արսեն – 98կգ /մարզական սամբո/

Ազատյան Գևորգ – 79կգ /մարտական սամբո/

Թեմուրյան Մխիթար – 98+կգ /մարտական սամբո/

Ժիգալովա Եկատերինա – 80կգ /մարտական սամբո/։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում