Կարևորելով ընտանեկան բժիշկների մասնագիտական ձայնը լսելի դարձնելու, նրանց բարձրաձայնած խնդիրները հստակ առաջարկների վերածելու և առողջապահական բարեփոխումներում մասնագիտական համայնքի ներգրավվածությունը Առողջապահության նախարարության և «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է նախարարությունը։
«Առաջիկա հինգ տարիներին ծավալուն աշխատանք է նախատեսվում ընտանեկան բժշկության զարգացման, ծառայությունների որակի բարձրացման, կրթական ծրագրերի կատարելագործման, երիտասարդ մասնագետների ներգրավման, ինչպես նաև ընտանեկան բժիշկների շարունակական մասնագիտական կրթության և գործելակարգերի պահպանման, լրամշակման ուղղությամբ»,- կարևորելով այս գործընթացում մասնագիտական ասոցիացիայի ակտիվ մասնակցությունը, նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է համագործակցության կարևությունը հատկապես ներդրված մեծ ռեֆորմի առողջության համընդհանուր ապահովագրության համատեքստում, որտեղ մեծապես ընդգծվել է առաջնային օղակի դերը:
Ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանը կարևորել է մասնագիտական բժշկական կազմակերոպությունների համագործակցությունը, գերատեսչության պատրաստակամությունը` խնդիրները լսելու, արագ արձագանքելու, ոլորտային բարեփոխումներում ներգրավելու մասով:










