Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Կառավարության որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ իրականացման նպատակով կհատկացվի 10.58 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում է ավարտին հասցնել ծրագրի ընթացիկ փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքների իրականացման ավարտը։

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալների աճը և ծրագրի ավարտական փուլի ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ընդունված որոշմամբ նախատեսված միջոցները կուղղվեն առաջնահերթ իրականացվելիք աշխատանքներին։

Ֆինանսավորումը կուղղվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ավարտին, ինչպես նաև և ուսումնական հաստատությունների գույքով ապահովմանը։

Նշենք նաև, որ 2026 թ. պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է ավելի քան 143.3 մլրդ դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում