ՄՄարիամ Մխիթարյան

Լատվիայի նախագահը կոչ է արել մեկուսացնել պետությանն անհավատարիմ ռուսալեզու բնակիչներին

Լատվիայի նախագահը կոչ է արել մեկուսացնել պետությանն անհավատարիմ ռուսալեզու բնակիչներին

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից լատվիական հասարակության մեջ հայտնվել է «պետությանն անհավատարիմ ռուսալեզու համայնքի մի հատված, որին պետք է վերահսկել»։ Այս կոչն արել է հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսը, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Մեր խնդիրն է զբաղվել դրանով և մեկուսացնել այն հասարակության մյուս մասից»,- հավելել է պետության ղեկավարը։

Սա Լատվիայի նախագահի առաջին հակառուսական հայտարարությունը չէ: Ավելի վաղ Լևիտսը հայտարարել էր, որ Լատվիան Ֆինլանդիայի, Էստոնիայի, Չեխիայի և այլ համախոհ երկրների հետ  պետք է եվրոպական մակարդակով պահանջ ներկայացնի ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին, ինչպես նաև պետք է վերանայել արդեն տրված կացության թույլտվություններն ու վիզաները:

Լատվիայի պաշտպանության նախարարն էլ կոչ էր արել Ռուսաստանին բացառել ՄԱԿ-ից Ուկրաինայում սկսած հատուկ գործողության պատճառով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում