Լոռու մարզի Օձուն համայնքում նոր սպանդանոց է հիմնվել

Լոռու մարզի Օձուն համայնքում նոր սպանդանոց է հիմնվել

Անասնապահության զարգացման համար գյուղնախարարությունն իրականացնում է մարզերում սպանդանոցների հիմնման եւ համաչափ տեղաբախշման ծրագիր:

Բոլոր այն անհատներն ու համայնքները, որոնք սպանդանոցին անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող շինություններ կունենան, կվերանորոգեն ու կհամապատասխանեցնեն սանիտարական պահանջներին, պետության կողմից անհրաժեշտ սարքավորումներ ու կահավորանք կստանան: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Օձուն համայնքում պետության աջակցությամբ սպանդանոց է հիմնվել:

Սպանադանոցի շենքը նախկինում հացի գործարան է եղել: Սեփականաշնորհումից հետո շինությունն ավերվել էր: Վերակառուցման և նորոգման համար ներրդվել է 20 մլն դրամ, պետական ծրագրով հատկացվել են 130 000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում