ԱԱրևիկ Աբելյան

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային  խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

Հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։ Մասնավորապես, ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ) և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):

ՀՀ ՊՆ հավաքական թիմը 20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում