ԼԼիլիթ Ասատրյան

Արման Խոջոյանը ծանոթացել է «Հոմ հոլդինգ» ընկերության գործունեությանը

Արման Խոջոյանը ծանոթացել է «Հոմ հոլդինգ» ընկերության գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 4-ին այցելել է չիպսերի և պոպկորնի արտադրությամբ զբաղվող «Հոմ հոլդինգ» ՍՊԸ՝ ընկերության գործունեությանն ու նախատեսվող ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Սահակյանի և հիմնադիր տնօրեն Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ Արման Խոջոյանը շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին՝ լվացման և կեղևազրկման գործընթացից մինչև վերջնական արտադրանքի փաթեթավորում:

«Հոմ հոլդինգ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2021 թ․՝ ներդնելով Հայաստանում առաջին հայկական չիպսերի արտադրությունը, որը ներկա պահին մրցունակ է աշխարհում հայտնի ապրանքանիշների հետ։ Ընկերությունը սպառողներին մատակարարում է որակյալ ու մատչելի արտադրանք, որը պատրաստվում է Հայաստանի տարբեր մարզերում ֆերմերների կողմից աճեցված կարտոֆիլով։

Չիպսերի մասով արտադրողականությունը կազմում է մոտ 50 կգ-ժամ, արտադրության սկզբնական շրջանում ամսական 1 տոննա վերամշակման ծավալը ներկայում հասել է մոտ 8 տոննայի։ Նախարարի տեղակալին ներկայացվել են նաև նոր հոսքագծերը, որոնց շնորհիվ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նոր ապրանքատեսակների արտադրություն։

Ընկերությունն այժմ ունի 25-30 աշխատող, շուտով պատրաստ կլինի նոր մասնաշենքը, որտեղ ներգրավված կլինի մոտ 80-100 աշխատող։

Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը ընկերության ղեկավարներին ներկայացրել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերը, որոնց շնորհիվ տնտեսվարողներն ու ընկերությունները հնարավորություն ունեն մատչելի պայմաններով ձեռք բերել նոր սարքավորումներ և ընդլայնել իրենց գործունեությունը։

Քննարկվել են նաև ագրովերամշակման ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տեղական գյուղմթերքի արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը, արտահանմանն ու ներմուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում