ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրիյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան:

Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում