ՆՆարե Ոսկանյան

Մեկնարկել է տեղահանված կամ բնակտարածք կորցրած արցախցիների դրամական աջակցության հայտերի ընդունումը

Մեկնարկել է տեղահանված կամ բնակտարածք կորցրած արցախցիների դրամական աջակցության հայտերի ընդունումը

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցությանը դիմելու հայտերի ընդունումը:

 

Հայտագրվելու համար անհրաժեշտ է մուտք գործել http://statesupport.am կայք և սեղմել «Հայտագրվել» կոճակը:
 
Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել չափահաս անձի հանրային ծառայությունների համարանիշը և սեղմել որոնման կոճակը:

 

Ձեր անունը, ազգանվան և հայրանվան առաջին տառերը ավտոմատ կերպով կներբեռնվեն տվյալների բազայից:

 

Այնուհետև կարող եք մուտքագրել ձեր անձնական տվյալները: Եթե շահառուների ցանկում ձեր տվյալները չգտնվեն, ավտոմատ կերպով կմերժվի ձեր հայտը, որի մասին անմիջապես կտեղեկացվեք:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 12-ը:

 

Ուշադրություն 

 

Հուլիս ամսվա վճարումները կկատարվեն մինչև օգոստոսի վերջ:

 

Շահառու չհանդիսացող անձինք՝ հետագայում շահառու ճանաչվելու դեպքում, կարող են օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 7-12-ը ներառյալ http://statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով, իսկ շահառու ճանաչված անձինք հետագայում գրանցվելու կարիք չունեն:

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել 047 940542, 047 922090 կամ 047 119119 հեռախոսահամարներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում