ԼԼիլիթ Ասատրյան

ՊՆ-ն հերքում է Գեղամասարի դիրքերի ուղղությամբ իրադրության լարված լինելու մասին լուրերը

ՊՆ-ն հերքում է Գեղամասարի դիրքերի ուղղությամբ իրադրության լարված լինելու մասին լուրերը

Որոշ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, թե իբր այս պահին լարված իրավիճակ է նաև Գեղարքունի մարզի Գեղամասար գյուղի դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը «Լուրերի» հետ զրույցում հերքել է այս լուրը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ևս հայտարարությամբ է հանդես եկել` հերքելով Գեղարքունիքի մարզում իրավիճակի լարվածության մասին լուրերը:

«Պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։

 
Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։
 
Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկացրել է, որ իրավիճակը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության ներքո, և խուճապի մատնվելու կարիք չկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում