ԼԼիլիթ Ասատրյան

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, տվել ցուցումներ

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, տվել ցուցումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 27-ին աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում:

ԶՈՒ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ 

Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաև զրուցել նորակոչիկ զինծառայողների հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում