ՄՄերի Եգորյան

Ժամկետային զինծառայողը ջերմային 2-րդ աստիճանի այրվածք է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Ժամկետային զինծառայողը ջերմային 2-րդ աստիճանի այրվածք է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Մարտական դիրքի վագոն-տնակում վառարանի կայծից ծագած հրդեհը մարելիս ժամկետային զինծառայող է այրվածքներ ստացել:

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է, այն գնահատվում է ծայրահեղ ծանր: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում