ԳԳևորգ Թոսունյան

ԱԻՊԾ սակրավորները Ասկերանում հայտնաբերած զինամթերքը պահեստավորել են՝ ոչնչացնելու նպատակով

ԱԻՊԾ սակրավորները Ասկերանում հայտնաբերած զինամթերքը պահեստավորել են՝ ոչնչացնելու նպատակով

Այսօր՝ ժամը 11:09-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում, տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի Կակադու կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 
Ժամը 11:12-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր նռնականետի նռնակ: Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է` հետագա ոչնչացման համար:

 

Նույն օրը՝ ժամը 13:58-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում, ահազանգ է ստացվել, որ Հայկազով կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք:
 
Ժամը 14:02-ին ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր БМ-21 տիպի զինամթերք:
 
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք` հետագա ոչնչացման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում