ԱԱրսեն Մկրտչյան

Գրանցվել է ուղևորափոխադրումների աճ, թարմացվել է գնացքների շարժակազմը. Շիրակի մարզպետը հանդիպել է ՀԿԵ տնօրենի հետ

Գրանցվել է ուղևորափոխադրումների աճ, թարմացվել է գնացքների շարժակազմը. Շիրակի մարզպետը հանդիպել է ՀԿԵ տնօրենի հետ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Կարևորելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունն ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում` Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ, որոնք արդյունավետ կլինեն:
 
«Ուրախ եմ ձեզ հանդիպելու։ Երկաթուղու գործունեությունը, իհարկե, շատ կարևոր է` հաշվի առնելով հատկապես այն որ, որ Շիրակի մարզը տրանսպորտային կապերի առանցքում է։ Ես տեղյակ եմ, որ դուք բոլորովին վերջերս հանդիպել եք ձեր Վրաստանի գործընկերոջը, և ուրախ կլինենք, որ մեր մարզի համար էլ արդյունավետ առաջարկներ լինեն։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային ուղիների զարգացմանը և ընդլայնմանը, որը ներառված է նաև Կառավարության հնգամյա զարգացման պլանում, կարևոր է երկաթուղու հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար և բեռնատար կազմով համալրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։
 
Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների առումով աճ ունեն, 2021-ին 59 հազար ուղևոր է փոխադրվել, այս տարի՝ 63 հազար։ Ըստ Մելնիկովի,Գյումրիում նոր գնացքներ են աշխատում, նախորդ տարի վերանորոգել Է հյուրանոցը։
 
Նազելի Բաղդասարյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հատկապես տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:
 
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Կառավարությունը այս տարվա հուլիսի 1-ից ավելացնելու է անկանխիկ եղանակով գործարքների թիվը` Նազելի Բաղդասարյանը խոսել է էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու մասին, որը մինչ օրս չի կիրառվում «Հարավկովկասյան երկաթուղում»։ Ալեքսեյ Մելնիկովը վստահեցրել է, որ նման ծրագիր ունեն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղևորափոխադրումների ժամերը քննարկել՝ նպատակ ունենալով նպաստել տուրիստական հոսքերի ավելացմանը։
Քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում