ԱԱրևիկ Աբելյան

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Այգավան-Եղեգնավան 2.9 կմ հատվածը

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Այգավան-Եղեգնավան 2.9 կմ հատվածը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-2-62, /Հ-8/ (Այգավան) - /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ 0+100-կմ 3+000 հատվածը՝ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Շինարարությունը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։
 
Արարատի մարզով անցնող՝ 2.9 կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհին այս պահին կատարվում են հողային, հին ասֆալտեբոնե ծածկի քանդման և նոր ասֆալտեբոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջների նորոգում։ Աշխատանքների պայմանագրային արժեքը 259 մլն դրամ։
 
Շինաշխատանքների ընթացքում կապալառուն ջրցան մեքենաներով պարբերաբար կատարում է ջրցանում՝ փոշու քանակը վերահսկելու համար՝ նշված է հաղորդագրությունում:
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում