Ներդրումային ծրագրեր Վանաձորում

Ներդրումային ծրագրեր Վանաձորում

Վանաձորում կկառուցվեն ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, զվարճանքի կենտրոններ, հեծանվային ճանապարհ, սահուղիներ. այս մասին նշված է Լոռու մարզկենտրոնի զարգացման հայեցակարգում, որի մշակմանն ի դեպ, մասնակցել են՝ Մոսկվայում ու Պալերմոյում աշխատող փորձագետներ: Նախօրեին Վանաձոր է գնացել, քաղաքի նախկին «Արտեկ» ճամբարի, ճոպանուղու և մարզադաշտին հարող տարածքներ այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը: Հենց այդ հատվածներում կիրականացվեն մի շարք ներդրումային ծրագրեր:

Շրջայցից հետո կառավարության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել քաղաքի զարգացման հայեցակարգի ու տուրիզմի ռազմավարության վերաբերյալ: Նաև հայտարարել՝ անհրաժեշտ է բիզնեսի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա տեղում գործ անել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ կատարել և մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում