ԱԱրևիկ Աբելյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի հարավարևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել  սահմանի հարավարևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր
Մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև՝ դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
 
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում