Որպեսզի վերջերս ակտիվացած հրդեհներից ու մշտապես մեզ սպառնացող երկրաշարժերից ավելի արդյունավետ պաշտպանվենք, արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջարկությունների նոր փաթեթ կտանի Ազգային ժողով: ՄԱԿ-ի մասնագետների հետ մերոնք քննարկում են պետական ու մասնավոր կառույցների արդյունավետությունը աղետների դեմ պայքարում:










