ԱԱրսեն Մկրտչյան

Չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով

Չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի  տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում:

Ըստ կոմիտեի տվյալների՝ 4 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 33.8 տոկոսով, այդ թվում՝ արտահանումն աճել է 25.2, իսկ ներմուծումը՝ 39.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 23.5, առևտրի շրջանառությունը՝ 7.8, շինարարությունը՝ 9 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.1 տոկոսով:

Սպառողական գնաճը 7.4 տոկոս է կազմել, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 10.8:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում