ԱԱրևիկ Աբելյան

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում

Մայիսի 23-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է  Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ղազախական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ Դեսպանի խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի Կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։

Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում։

Դեսպանն անդրադարձել է նաև Ալմաթի-Երևան ուղիղ չվերթերի գործարկման կարևորությանը և տեղեկացրել, որ հունիսի 2-ին գործարկվելու է առաջին ուղիղ չվերթը Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղղությամբ, որն իրականացվելու է «ՖլայԱրիստան» ավիաընկերության կողմից։

Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ 9-րդ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել են օրակարգային հարցերը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում