ՄՄարիամ Մխիթարյան

Չեխիան Ուկրաինային խնդրում է զբաղվել գնչուների հարցով

Չեխիան Ուկրաինային խնդրում է զբաղվել գնչուների հարցով

Չեխիան խնդրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկուն՝ հետաքննել հանցավոր արարքները՝ կապված Անդրկարպատյան շրջանից գնչու փախստականների ժամանման հետ։ Այդ մասին այսօր հայտնել է Չեխիայի ՆԳՆ մամուլի քարտուղար Կլարա Դլուբալովան։

Հաղորդվում է, որ Չեխիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանը խնդրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարին, «որ ուկրաինական ոստիկանությունը հետաքննի կազմակերպված հանցավորությունն Անդրկարպատյան տարածաշրջանում, որտեղից այն թափանցում է ԵՄ տարածք»:

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո փախստականների հոսքը շարժվեց ԵՄ երկրներ։ Ավելի քան 300 հազար ուկրաինացի միգրանտներ հայտնվել են Չեխիայում, որոնց մի մասն արդեն լքել է երկիրը։ Միաժամանակ, վերջին շաբաթների ընթացքում հանրապետությունում են հայտնվել հարյուրավոր գնչու փախստականներ Ուկրաինայից, որոնք ունեն Ուկրաինայի և Հունգարիայի երկքաղաքացիություն, հավակնում են մնալ Չեխիայում և ստանալ ֆինանսական և հումանիտար օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում