Եվրամիությունը չի քննարկում Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցումը. Բորել

Եվրամիությունը չի քննարկում Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցումը. Բորել

Եվրամիությունն այս պահին չի քննարկում Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման հարցը՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքով՝ նավթի շուկան գլոբալ է, իսկ գազի հետ կապված խնդիրն այլ է։ «Գազը միայն էներգետիկ արտադրանք չէ։ Նավթաքիմիական արդյունաբերությունում այն չի կարող փոխարինվել որևէ այլ բանով»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Բորելը կոչ է արել զգուշանալ այս հարցում, քանի որ եվրոպական նավթաքիմիական արդյունաբերության մի շարք ոլորտներ չեն կարողանա գործել առանց գազի:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 6-րդ փաթեթի շրջանակներում կառաջարկվի փուլ առ փուլ արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում