ՆՆարե Թադևոսյան

Սակագնային արտոնություն՝ ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի համար

Սակագնային արտոնություն՝ ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում  տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։

Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից տրված՝ ՀՀ մաքսային մարմնին ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։

Արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022 թթ. ժամանակահատվածում՝ մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերով՝ ներքին սպառման համար բացթողում ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում