ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ

Մոսկվան դիվանագիտական ​​նոտա է հղել Վաշինգտոնին Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ն այդ կերպ միայն սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Ըստ թերթի՝ նոտան ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին հայտարարությունից հետո:

Նշվում է, որ փաստաթուղթը Պետդեպարտամենտին է փոխանցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որը ենթադրում է անկանխատեսելի հետևանքներ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- մեջբերում է պարբերականը փաստաթղթից։

Ո՛չ ՌԴ դեսպանատունը, ո՛չ Պետդեպարտամենտը դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում