ԼԼիլիթ Ասատրյան

Դուք իրավունք չունեք խեղճանալու, մեր ճակատագիրը ձեր ձեռքում է. Աննա Հակոբյանը՝ զոհված տղաների հարազատներին

Դուք իրավունք չունեք խեղճանալու, մեր ճակատագիրը ձեր ձեռքում է. Աննա Հակոբյանը՝ զոհված տղաների հարազատներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատերազմում զոհված տղաների մայրերի ու կանանց հետ հանդիպման տեսանյութը:

Հրապարակված տեսանյութին կից Աննա Հակոբյանը գրել է.

«Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր և, իհարկե, տատիկներ,

Շնորհավոր ձեր բոլորի Մայրության և գեղեցկության օրը։

Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, Արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։

Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլև բոլոր մայրերին, նաև նրանց, ում որդիները դեռ փոքր են։

Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։

Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության և մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երևույթների նկատմամբ։

Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում