Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ՌԴ-ն աշխատում է ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին

ԼԼիլիթ Ասատրյան

Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ թույլ չտանք էսկալացիա, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անվերապահորեն կատարվեն՝ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից: Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ դեսպանը նշել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերեն:

Սերգեյ Կոպիրկին (Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան) - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս խոսել են: Այն ինչ ասվել է, կարծում եմ բավական համոզիչ ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է, մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը ևս այդ հարցում շարունակական ու մեծ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում