ՄԱԿ-ում ողջունել են Ռուսաստանի և Ուկրաինայի՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը

ՄԱԿ-ում ողջունել են Ռուսաստանի և Ուկրաինայի՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը

ՄԱԿ-ը ողջունում է  բանակցությունները շարունակելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը. նկատվող առաջընթացը պետք է վերածել հստակ գործողությունների: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։

Նա ընդգծել է, որ դիվանագետները շարունակում են ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ. դրանց թվում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների ուղիղ բանակցությունները:

«Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը՝ փոխըմբռնման հասնելու նպատակով»,- հավելել է Դի Կարլոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում