ԱԱրսեն Մկրտչյան

Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում. բանակցությունները շարունակվում են. Արցախի տեղեկատվական շտաբ

Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում. բանակցությունները շարունակվում են. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

 

«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

 
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
 
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել էին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում