Եվրամիությունը բացառություններ չի անի կառույցին անդամակցության կանոններում

Եվրամիությունը բացառություններ չի անի կառույցին անդամակցության կանոններում

Եվրամիությունը բացառություններ չի անի կառույցին Մոլդովայի անդամակցության հայտի քննարկման ժամանակ. Քիշնևը ստիպված կլինի անցնել անդամակցության համար նախատեսված բոլոր փուլերը: Այդ մասին հայտարարել է Քիշնևում ԵՄ մշտական պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյքսը:

«ԵՄ խորհուրդը պահանջել է Եվրահանձնաժողովի եզրակացությունը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հայտերի վերաբերյալ: Սա առաջին քայլն է, որը պետք է անի ցանկացած երկիր, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Ընդ որում, Եվրամիությունը բացառություններ չի անի, չի անտեսի կանոնները. անդամակցության ընթացակարգերն անցնելու են այնպես, ինչպես նախկինում»,- հավաստիացրել է Մաժեյքսը։

Փետրվարի վերջին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ-ին՝ կառույցին անհապաղ միանալու խնդրանքով, և Կիևը հատուկ ընթացակարգով Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Ուկրաինայից հետո ԵՄ-ին անդամակցության հայտ են ներկայացրել Մոլդովան և Վրաստանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում