ԱԱրսեն Մկրտչյան

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը կմեկնարկի մայիսի 10-ին

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների  ամենամյա մրցույթը կմեկնարկի մայիսի 10-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը Երևանում կանցկացվի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տարեկան) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված մինչև 2 գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տարեկան)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Մրցութային փուլը կանցկացվի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Նույն համերգասրահում մայիսի 13-ին էլ՝ դարձյալ 17:00-ին, տեղի կունենան գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:         

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայնագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների համար:

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին ([email protected]) մինչև մայիսի 8-ը՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, մեկ որակյալ լուսանկար, ինչպես նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր` ընթեռնելի տարբերակով):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում