ԳԳոհար Սարգսյան

Պատերազմի վերսկսման մասին տեղեկությունները հիմնավոր չեն. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Պատերազմի վերսկսման մասին տեղեկությունները հիմնավոր չեն. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին պատգամավորներից մեկը հարց ուղղեց պատերազմի վերսկսման ու համացանցում տարբեր անձանց կողմից տարածվող խուճապ առաջացնող  տեղեկությունների մասին:

«Նշված անձանց հետ մենք պարբերաբար զրույցներ ենք ունենում: Շատ դեպքերում լինում են պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց հետ զրուցում ենք ու նշում խուճապ տարածող տեղեկությունների տարածման անթույլատրելիությունը, սակայն իրավական առումով այդտեղ հետևանքներ չկան: Եթե ուղղորդված է լինում՝ ուրիշ թեմա է, եթե ուղղորդված չէ՝ մարդն իր անհանգստությունն է հայտնում, դա ուրիշ մոտեցում է: Կարծում եմ՝ պետք է իրավական լուծումներ տանք այդ հարցերին, որպեսզի կարողանանք պրոֆիլակտիկ միջամտություններից բացի նաև կիրառել պատժիչ միջոցառումներ՝ հետագա անպատասխանատու հայտարարությունների տարափը դադարեցնելու համար»,- ասաց Հարությունյանը:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանը նշեց, որ պատերազմի վերսկսման մասին տեղեկությունները հիմնավոր չեն:

«Պատերազմը միշտ հնարավոր է, բայց կոնկրետ այս պահին չունենք տեղեկություն, որ մոտ ժամանակներս պետք է պատերազմ սկսվի»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում