ՎՎահե Դավթյան

ՊԲ-ն, խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրները. Արցախի ԱԽ գրասենյակը հորդորում է տուրք չտալ կեղծ լուրերին

ՊԲ-ն, խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրները. Արցախի ԱԽ գրասենյակը հորդորում է տուրք չտալ կեղծ լուրերին

Համացանցում լրատվական ուղղվածության որոշ կայքեր և սոցիալական ցանցի էջեր շրջանառում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հանրապետության այս կամ այն համայնքում ստեղծվում են «ինքնապաշտպանական կազմավորումներ»։

Արցախի Հանրապետության ԱԽ գրասենյակից հայտարարում են՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով։

«Լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ են այնքանով, որքանով որ գործնականում նման ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա։

Հանրությանը հորդորում ենք տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- հորդորում են գրասենյակից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում