Խոսրովի արգելոցի հրդեհը մարվել է

Խոսրովի արգելոցի հրդեհը մարվել է

Հնգօրյա լարված պայքարից հետո օգոստոսի 16-ին վերջնականապես արձանագրվեց՝ Խոսրովի արգելոցի հրդեհը մարվել է, իսկ հետմարման աշխատանքները շարունակվում են: Հետմարման թռիչքներն ավարտելուց հետո ռուսական հատուկ նշանակության ինքնաթիռը մեկնում է Հայաստանից՝ իր հետ տանելով նախարարներ Տոնոյանի և Մինասյանի պարգևները՝ անձնակազմի անդամներին: Վայոց ձորում և Խոսրովի արգելոցի հրդեհների հետևանքով բնապահպանական և ֆինանսական վնասի հստակ տվյալները կլինեն ավելի ուշ: Նախնական գնահատականով՝ Խոսրովի արգելոցում այրվել է 16 կմ պարագծով տարածք: Բնապահպանները հորդորում են՝ օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ Արարատում, Կոտայքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում որս չանել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում