Հայաստանն ու Իրանը տնտեսական ազատ գոտիներ են ստեղծում

Հայաստանն ու Իրանը տնտեսական ազատ գոտիներ են ստեղծում

Նոր փուլ՝ հայ-իրանական համագործակցությունում: Ինչպես կիրականացվի այս ծրագիրը` ամրագրված է համաձայնագրում, որը ստորագրվել է օգոստոսի 17-ին՝ Երևանում: Այս համագործակցությունը զարգանալու է զբոսաշրջության, առևտրի ու արդյունաբերության ոլորտներում:

«Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, որը հստակեցնում է «Մեղրի» և «Արաս» հատուկ տնտեսական գոտիների գործակցության շրջանակները:  Հայաստանը շատ հարուստ է գունավոր մետաղներով, զարգացած արդյունաբերությամբ: Իրանն էլ ունի գազ: Գործակցելով՝ մենք կարող ենք երկուստեք զարգացնել միմյանց տնտեսությունը: Նախարար Կարայանի հետ պայմանավորվեցինք համատեղ այս մոդելն սկսել պղնձի արդյունաբերությունից»,- նշել է ԻԻՀ նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում