Ավիատոմսերի թանկացում Հայաստանում

Ավիատոմսերի թանկացում Հայաստանում

Եթե մինչև հուլիս ու օգոստոսի կեսերը հնարավոր էր Երևանից Մոսկվա թռչել մոտ 70 հազար դրամով, այժմ հնարավոր է ամենաքիչը 98 հազարով, որոշ դեպքերում մինչև 160 հազար դրամ է պետք: Թանկացումը կապված է սեզոնային պիկի՝ տոմսերի պահանջարկի կտրուկ ավելացման հետ: Դաշնությունից Հայաստան ամառային արձակուրդի եկած գրեթե բոլոր ուղևորները ցանկանում են մինչև սեմպտեմբերի 1-ը Ռուսաստան վերադառնալ, և տոմսերի մեծ մասն արդեն ամրագրված է. պարզաբանում են ավիագործակալները: Քաղավիացիայից էլ ասել են՝ տուրիստական այցերի թեժ այս շրջանում ավիատոմսերը թանկանում են բոլոր այն պետություններում, որոնցում շուկայի պահանջարկը գերազանցում է առաջարկին: Հարցի միակ լուծումն օդանավերի քանակի ու թռիչքների հաճախականության ավելացումն է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում