ԱԱրսեն Մկրտչյան

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Փարիզում

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Փարիզում

Փետրվարի 23-ին Փարիզում տեղի են ունեցել աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հեղինակած «Բնություն» վավերագրական ֆիլմի նախադիտումը և Փելեշյանի արվեստի մեծարման արարողությունը, հաղորդում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 
Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր անձամբ հեղինակը։ Ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, արվեստի բնագավառի հայ ու ֆրանսիացի գործիչներ և լրագրողներ։

 

«Բնություն» ֆիլմի պրեմիերան արժանացել է ֆրանսիական հասարակության և մամուլի լայն ուշադրությանը։ Առաջատար ֆրանսիական պարբերականները բազմաթիվ հոդվածներ են նվիրել կինոյի հայ տաղանդաշատ վարպետին և երեք տասնամյակ ընդմիջումից հետո նկարահանված «Բնություն» ֆիլմին։
 

Ֆիլմը կյանքի է կոչվել ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամի բացառիկ աջակցության շնորհիվ:

 
 
Возможно, это изображение (4 человека)
 
 
Возможно, это изображение (7 человек и люди стоят)

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում