ԼԼիլիթ Ասատրյան

Հայ պատանի մարզիկները Վլադիվոստոկում կմասնակցեն «Ասիայի երեխաներ» VII միջազգային մարզական խաղերին

Հայ պատանի մարզիկները Վլադիվոստոկում կմասնակցեն «Ասիայի երեխաներ» VII միջազգային մարզական խաղերին

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կայանալու են «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայ պատանի մարզիկները Վլադիվոստոկում կմասնակցեն «Ասիայի երեխաներ» VII միջազգային մարզական խաղերին

Մրցաշարին 45 երկրի պատանի մարզիկներ կմասնակցեն, իսկ Հայաստանը ներկայացուցիչներ կունենա շուրջ 10 մարզաձևում՝ բռնցքամարտ, կուրաշ, սամբո, լողափնյա վոլեյբոլ, աթլետիկա, սեղանի թենիս, լող, նետաձգություն, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն: Դեռևս հարցականի տակ է բասկետբոլիստների և բադմինթոնիստների մասնակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել և քննարկել մրցաշարի մասնակցության վերաբերյալ որոշ հարցեր:

«Բավականին լուրջ մրցաշար է, որին պետք է պատշաճ պատրաստվել և ներկայանալ»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով նաև, որ ընդունող կողմը հոգալու է կացության և սննդի ծախսերը. ֆեդերացիաներին մնալու է միայն լուծել ճանապարհածախսի հարցերը:

Սպասվում է, որ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի մասնակիցների ընդհանուր թիվը ավելի քան 4 հազար մարդ կկազմի: 19 մարզաձևում նախատեսվում է խաղարկել մեդալային 266 հավաքածու:

Խաղերն անցկացվում են ՌԴ նախագահի և կառավարության, Ասիայի օլիմպիական խորհրդի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի, ՌԴ սպորտի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում