ՄՄարիա Գաբրիելյան

Արման Խոջոյանը մասնակցել է «Ագրոտեք ինկուբատոր 2021» միջոցառմանը

Արման Խոջոյանը մասնակցել է «Ագրոտեք ինկուբատոր 2021» միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 19-ին մասնակցել է «Ագրոտեք ինկուբատոր 2021» միջոցառմանը, որն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը, որի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսավորվում է ԵՄ, համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից, իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  կողմից։

Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք թույլ կտան առավել արդյունավետ լուծել ագրոարդյունաբերական ոլորտի խնդիրները, հնարավորություն տալ նորաստեղծ ընկերություններին գործընկերային կապեր հաստատել տեխնոլոգիական և գյուղատնտեսության ոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, նորաստեղծ ընկերություններին հնարավորություն ընձեռել ներգրավել նոր ներդրումներ, խթանել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացումը։

«Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի չորրորդ փուլի եզրափակչի նպատակն էր բացահայտել տարբեր նորարարական գաղափարներ, որոնք կլուծեն գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերներն ավելի արագ, պարզ և արդյունավետ կերպով»,- ասել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Օրվա ընթացքում մասնակից 8 թիմերը ներկայացրել են իրենց վերանայված նախագծերը, որոնց արդյունքում ընտրվել են լավագույն 3 թիմերը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում