ԱԱրման Գալոյան

Հրդեհ գյուղամթերքի շուկայում, ջերմահարվել է 1 տոննա բանջարեղեն

Հրդեհ գյուղամթերքի շուկայում, ջերմահարվել է 1 տոննա բանջարեղեն

Փետրվարի 20-ին՝ ժամը 22:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայում գտնվող մրգի և բանջարեղենի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղամթերքի շուկայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:56-ին: Շուկայում այրվել է պահեստային տարածքի կախովի պլաստմասսայե առաստաղը (մոտ 200 քմ) և ջերմահարվել մոտ 1 տ բանջարեղեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում