Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը շփման գծի երկայնքով հրետակոծությունների ինտենսիվության կտրուկ աճ է արձանագրել։ Առաքելության՝ փետրվարի 18-ի զեկույցում նշվում է, որ Դոնեցկում աձանագրվել է հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք, իսկ Լուգանսկում՝ գրեթե 700-ը։
Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններն այսօր էլ հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին շարունակվում է Դոնբասի բնակիչների տարհանումը Ռուսաստան։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:










