ԱԱլիս Մելիքսեթյան

4 հայ բռնցքամարտիկ Բելառուսում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում է

4 հայ բռնցքամարտիկ Բելառուսում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում է

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բելառուսում ընթացող վաստակավոր մարզիչ Անատոլիա Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 

67 կգ քաշային Արարատ Հարությունյանն առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Ֆրանկ Մարտինեսի նկատմամաբ, իսկ 63,5 կգ քաշայի Արթուր Շահպազյանն ուժեղ է գտնվել իր թիմակից Արթուր Ղազարյանից։

Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 54 կգ քաշային Մհեր Դավթյանը։ Մրցաշարը եզրագիծը կհատի փետրվարի 18-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում