ՎՎարդուհի Հարությունյան

Թաիլանդի իշխանությունները փոխել են մայրաքաղաքի պաշտոնական միջազգային անվանումը

Թաիլանդի իշխանությունները փոխել են մայրաքաղաքի պաշտոնական միջազգային անվանումը

Թաիլանդի իշխանությունները որոշել են փոխել մայրաքաղաք Բանգկոկի պաշտոնական օտարերկրյա անվանումը։ Այսուհետ քաղաքը կոչվելու է Կրունք-Թեպ-Մահա-Նակհոնի, որը թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների քաղաք. մեծ մայրաքաղաք»՝ փոխանցում են տեղի լրատվամիջոցները:

Թագավորական գիտական խորհուրդը միջազգային աշխարհագրական անվանումների բառարանում փոփոխել է երկրների, տարածքների, վարչական շրջանների և մայրաքաղաքների անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային տերմիններին:

Թաիլանդի մայրաքաղաքը երկրի ներսում մշտապես անվանել են Կրունք-Թեպ-Մահա-Նակհոնի, իսկ անգլերեն անունը պատմականորեն համարվում է Բանգկոկը:

Խորհուրդն ընդգծել է, որ նոր անունը նախատեսված է միայն պաշտոնական օգտագործման համար, իսկ Բանգկոկ տարբերակը ևս կարող է օգտագործվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում