ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հանդես է գալիս Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման օգտին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը հանդես է գալիս Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման օգտին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրական դեր խաղալ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր լոգիստիկ և տրանսպորտային հնարավորություններ կբացի տարածաշրջանում։ Սա կարող է նպաստել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանի կարգավորումն ու կայունությունը օգուտ կբերեն Հարավային Կովկասի բոլոր երկրներին»,- չորեքշաբթի ասել է Լիցենբերգերը՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «կլոր սեղանի» շուրջ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու կայունությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում