ՎՎահե Դավթյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք է գրանցվել

Փետրվարի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 428 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների թվում կան երեխաներ:

Ստացիոնար բուժվողների թիվը 39 է: Մահվան դեպք չի գրանցվել:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում