Գյումրեցի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Գյումրեցի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Գյումրիում կատարված դաժան հանցագործության մեջ կասկածվող զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է:

Շիրակի մարզի դատախազը հայտնել է, որ հանցագործության մեջ կասկածվողը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր գյուղի հատվածում: Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում են, ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը հարցաքննվում է: 

ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ստեղծված օպերատիվ խմբի ղեկավար, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ գործի նախաքննությանն աջակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու զինվորական դատախազության համապատասխան պաշտոնյաներ: Դասալքության եւ մարդասպանության հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում