ՆՆարե Ոսկանյան

Տեքստիլ արդյունաբերության ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել Է «Տոսպ» և «Մելանտե» գործարաններ

Տեքստիլ արդյունաբերության ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել Է «Տոսպ» և «Մելանտե» գործարաններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում այցելել Է «Տոսպ» և «Մելանտե» գործարաններ: Այցի նպատակն էր վերհանել ոլորտում առկա խնդիրները և մշակել առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու ուղիների վերաբերյալ:

«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվար ամսին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

Էկոնոմիկայի նախարարությունը, ներգրավելով լավագույն փորձագիտական խմբի, մշակում է ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ մանրամասն գործողությունների ծրագրով և տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությամբ:

Հետագա աշխատանքների շուրջ քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով փետրվար ամսին նախատեսվում են ծրագրի պատասխանատուների այցեր տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող ավելի քան 20 ընկերություն։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում