ՎՎարդուհի Հարությունյան

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կայունացել է

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կայունացել է

Ղրղզստանի զորքերի լրացուցիչ զորակազմը հեռացել է Տաջիկստանի հետ սահմանից: Այս մասին հայտնել են հանրապետության սահմանապահ գերատեսչության մամուլի ծառայությունից՝ ընդգծելով, որ սահմանին իրադրությունը կայուն է:

Հունվարի 27-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է Բատկեն-Իսֆանա ճանապարհի փակման պատճառով: Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների բանակցություններից հետո ճանապարհահատվածը բացվել է, սակայն երկու երկրների սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է սկսվել: Հունվարի 28-ին Բիշքեկն ու Դուշանբեն համաձայնության են եկել սահմանին ամբողջական հրադադարի վերականգման շուրջ:

Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «խաղաղության դեմ հանցագործության» հոդվածով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում