ՎՎարդուհի Հարությունյան

Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ Լոս Անջելեսում ավտովթար է տեղի ունեցել

Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ Լոս Անջելեսում ավտովթար է տեղի ունեցել

Ամերիկացի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոս Անջելեսում, լուրը հաստատել է նրա մամուլի քարտուղարը, փոխանցում է BBC-ն

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ չորս ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ վթարի մասնակիցները չեն կալանավորվելու, բացառվել է թմրամիջոցների և ալկոհոլի հետ առնչությունը:

Շվարցենեգերը եղել է Yukon ամենագնացի ղեկին: Ականատեսների խոսքով՝ բախումն այնքան ուժգին է եղել, որ Yukon-ի անվտանգության բարձիկները բացվել են։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում