Գործադիրը հաստատել է մարզերի զարգացման և պետության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Գործադիրը հաստատել է մարզերի զարգացման և պետության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունն այսօր՝ սովորականից 3 ժամ շուտ՝ վաղ առավոտյան է նիստ գումարել: Նախագծերն արագ քննարկել-հաստատել են, որ վարչապետն ու նախարարները հասցնեն մասնակցել Գործադիրի առաջարկով հրավիրված Ազգային ժողովի արտահերթին: Օրակարգային հարցերի շարքում՝ ներկայացվել է այն հիվանդությունների ցանկը, որով տառապող բանտարկյալները կազատվեն քրեական պատասխանատվությունից: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ կառավարական կաբինետը կարգավորում է նաև դպրոցների ֆինանսական կարգապահության, տնօրենի հարս-աղջիկ-մերձավորներին գործի տեղավորելը սահմանափակելու խնդիրները: Խոշոր նախագծերից՝ Գործադիրը հաստատել է մարզերի զարգացման հինգ տարվա, նաև՝ պետության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում