Հայ գյուտարարը «խելացի տան» յուրօրինակ համակարգ է մշակել

Հայ գյուտարարը «խելացի տան» յուրօրինակ համակարգ է մշակել

Գյուտարար Վահագն Հակոբյանը երկար էր մտածում ամբողջ աշխարհում կիրառություն գտած «Խելացի տան» համակարգի հայկական տարբերակը ստեղծելու մասին։ Երկար աշխատանքի արդյունքում նորարար լուծումներն արդեն մեկ տարի ծառայում են նրան:

«Խելացի տունն» աշխատում է հատուկ հրահանգներով. փակում ու բացում է վարագույրները, միացնում ու անջատում բնակարանի լուսավորությունը, զերծ պահում գազի, ջրի կամ էլեկտրաէներգիայի խափանումների հետեւանքով առաջացող վտանգներից:

Երիտասարդ գյուտարարը նախընտրում է աշխատել Հայաստանում, չնայած բազմաթիվ հրավերներ է ստացել արտասահմանից: Համոզված է` մի օր  «խելացի տներն» այնքան պահանջված կլինեն, ինչպես այսօր՝ սմարթֆոնները:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում